Ուկրաինան կանադական օգտագործված կործանիչներից հրաժարվել է՝ գումար չունենալու պատճառով
Ուկրաինայի իշխանությունները հրաժարվել են կանադական օգտագործված F/A-18 կործանիչները գնելուց՝ դրանց շահագործման թանկարժեքության և պատրաստված օդաչուներ չունենալու պատճառով. այդ մասին հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Լեոնիդ Պոլյակովը:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Պոլյակովը նշել է, թե կանադական օդուժի կազմից դուրս հանված շուրջ 20 կործանիչները տրամադրելու վերաբերյալ կանադական իշխանությունների առաջարկից Կիևը հրաժարվել է ամռանը։
«Նախ՝ ֆինանսական պատճառներով, քանի որ յուրաքանչյուր օդաչուի համար մի քանի հազար հոգանոց հատուկ կազմ է աշխատում՝ թռիչքն ապահովելու համար»,-ասել է նախկին փոխնախարարը:
Պոլյակովը նաև նշել է, որ ամերիկյան արտադրության կործանիչների շահագործման համար օդաչուներ են պետք, իսկ ուկրաինական օդաչուները խորհրդային ինքնաթիռներ են օգտագործել:










