ԵԽԽՎ մոնիթորինգային առաքելությունը հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային առաքելությունը հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է Եվրոպայի Խորհրդի մամլո ծառայությունը:
Առաքելության կազմում է ընդգրկված էստոնացի Մայլիս Ռեփսը, ով Ուկրաինայում կգտնվի նոյեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում: Նրա նպատակն է Ուկրաինայի կողմից իր պարտականությունների կատարման, ինչպես նաև երկրի` ճգնաժամից դուրս գալու ուղիների շուրջ քննարկումների մասին ԵԽԽՎ զեկույցի համար տվյալներ հավաքելը:
Ավելի վաղ ԵԽԽՎ-ն բանաձև էր ընդունել, որում ասվում էր, որ Ռուսաստանը կանոնավոր զորք է ուղարկել Ուկրաինա:










