ԱՄՆ-ն Իրաքում 1000 միավոր քիմիական զենք է ոչնչացրել
ԱՄՆ-ն Իրաքում հայտնաբերել և ոչնչացրել է 1980-1990-ական թվականներին ստեղծված 1000 միավոր քիմիական զինամթերք. հաղորդել է The New York Times-ը:
Քիմիական զենքի արգելման կազմակերպության 30 էջանոց փաստաթղթի հղումով պարբերականը տեղեկացնում է, որ 2004թ.-ի փետրվարից մինչև 2009թ.-ը ամերիկացիները Իրաքում հայտնաբերել ու ոչնչացրել են քիմիական զենքի 95 պահեստ:
Այնտեղ պահվել են 4530 միավոր զենք՝ ականներ կամ ռումբեր, որոնք ոչնչացվել են բաց տարածությունում՝ օդում պայթեցնելու ճանապարհով:
Պարբերականը նշում է, որ ավելի ուշ այնտեղ ևս որոշակի քանակի զենքեր են հայտնաբերվել:
Զեկույցի հեղինակները նշել են, որ հայտնաբերվածներից ոչ մեկը վերջին տարիներին արտադրված չի եղել: Այդ ամենը եղել է 1980-1990-ական թվականների ժառանգությունը:










