Վատիկանում սրբերի շարքին են դասել երկու հնդիկ և 4 իտալացի նվիրյալների
Հռոմի Ֆրանցիսկոս պապը սրբերի շարքին է դասել 6 անձի Իտալիայից և Հնդկաստանից: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` Associated Press-ին հղումով, սրբադասման արարողությունը տեղի ունեցել կիրակի Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում:
Սրբերի շարքն են դասվել Վիչենցայի եպիսկոպոս Ջովանի Անտոնիո Ֆարինան, վարդապետներ Լյուդովիկո դե Կազորիան և Նիկոլա դա Լոնգոբարդին, աշխարհիկ Ամատո Ռոնկոնին, հոգևորական Կուրիակոս Էլիաս Շավարան և միանձնուհի Էուֆրազիա Էլյուվատինգալը:
«Նրանք անձնուրացաբար նվիրել են իրենց` օգնելով աղքատներին, հիվանդներին, ծերերին ու ուխտագնացներին», - հայտարարել է Ֆրանցիսկոս պապը` ելույթ ունենալով հավաքվածների առաջ:










