Կիևում հրկիզել են քաղաքապետ Կլիչկոյի մամուլի խոսնակի մեքենան
Կիևում հրկիզել են քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի մամուլի քարտուղարի ավտոմեքենան, հայտնում է «Գազետան»:
Այս մասին ինքը մամուլի քարտուղար Օքսանա Զինովևան ահազանգել է սոցցանցերում՝ հրապարակելով լուսանկարներ:
Զինովևան վկայակոչել է մասնագետներին, ովքեր ասել են, թե հրկիզման դեպք է: Նա նաև հիշել է, որ այդ «Ինֆինիտիով» «որտեղ ասես չեն գնացել Մայդանի ժամանակներում»:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ:










