Բակո Սահակյանը մասնակցել է «Հեռուստամարաթոն-2014»-ի գալա միջոցառմանը

12:24 • 24.11.14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին Լոս Անջելես քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2014»-ի շրջանակներում կազմակերպված գալա միջոցառմանը և հանդես եկել ելույթով:


Նախագահ Սահակյանն անդրադարձել է Արցախի կյանքին, ներքին և արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, կարևորել Սփյուռքի հետ համագործակցությունը:


Խոսելով «Հեռուստամարաթոն-2014»-ի հիմնական նպատակը հանդիսացող Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցման մասին՝ երկրի ղեկավարն այն բնութագրել է որպես Արցախի և ողջ հայ ժողովրդի համար ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական առանցքային նշանակություն ունեցող ծրագիր:


Նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար բարերար Ջերալդ Թրփանջյանին հանձնել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշան:


Արցախյան կողմից միջոցառմանը մասնակցել են էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: