Ռուսաստանում ադրբեջանցիներից բաղկացած հանցավոր խումբ է ձերբակալվել
ՌԴ Մոսկվայի մարզում չորս ադրբեջանցուց բաղկացած հանցավոր խումբ է ձերբակալվել, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ձերբակալվածները մեղադրվում են կողոպուտներ և սպանություն իրականացնելու համար:
Ռուս իրավապահների տվյալներով՝ կասկածյալները գործել են մոտ երկու տարի, և Մոսկվայի մարզում ավազակային հարձակումներ են իրականացրել առևտրային կազմակերպությունների գրասենյակների և մասնավոր տների վրա:
Բացի այդ, խմբավորման անդամները կասկածվում են Ադրբեջանի քաղաքացի ներգաղթյալի սպանության և մեկ այլ հայրենակցից գումար շորթելու համար:
Ձերբակալվածները 30-34 տարեկան են:
ՌԴ իրավապահ մարմինները հարուցել են քրեական գործ, ընթանում է հետաքննություն:










