Մահվան ելքով վրաերթ Ավանում
«Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 23-ին, ժամը 19.30-ին Երևանի Ավանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նոյեմբերի 24-ին, ժամը 01.45-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:










