Բանգլադեշ պետությունում արվել է ամենամեծ խմբակային «սելֆին» (լուսանկար)

17:46 • 24.11.14

Հարավասիական Բանգլադեշ պետությունում արվել է աշխարհի ամենամեծ խմբակային «սելֆին»՝ ինքնալուսանկարը, գրում է hi-tech.mail.ru-ն։

 

Խմբակային «սելֆիում» առկա է 1.151 դեմք, նշենք, որ Բանգլադեշի բնակչությունը 142 մլն է։

 

Լուսանկարն արվել է Windows Phone 8.1-ով աշխատող Lumia 730 սմարթֆոնով, որը ներկայացվել է որպես լավագույն սարքը «սելֆի» նկարելու համար։

 

Նկարվել ցանկացողներին խնդրել են գրանցվել՝ ներկաների ճշգրիտ հաշվարկի համար։

 

Լուսանկարը տեղադրվել է Microsoft Lumia Bangladesh Facebook-ի էջում, բացի այդ, այն նաև փոխանցվել է Գինեսի ռեկորդների գրքին՝ որպես «Մարդկանց ամենամեծ խմբակային «սելֆին»: