Սիմֆերոպոլի ենթակայանում հրդեհի բռնկման պատճառը կատուն է եղել․ մոտ 27.000 սպառող մնացել է առանց էլեկտրականության

16:29 • 24.11.14

Սիմֆերոպոլում (Ղրիմ) տրանսֆորմատորային ենթակայանում հրդեհը բռնկվել է կատվի պատճառով, ինչի հետևանքով 26.700 սպառող մնացել է առանց էլեկտրականության, գրում է rg.ru-ն։

 

Այդ մասին հայտնել են «Կրիմէներգո» ընկերությունից։

 

Կատուն ընկել է տրանսֆորմատորների բաշխիչ ցանցի բաց տարածությունում գտնվող հատվածի մեջ, որը կարճ միացում է տվել, արդյունքում կրակ է բռնկվել և տարածվել, նշել են ընկերությունից։

 

Ստեղծվել է օպերատից շտաբ, որը զբաղվում է հրդեհի հետևանքով տուժած հատվածների վերականգնմամբ։