ՃՏՊ Ծիծեռնակաբերդի խճուղում. վարորդը տեղում մահացել է
Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում նոյեմբերի 22-ին, ժամը 08.50-ին իրար են բախվել «Լենդ Ռովեր» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը՝ 1986 թ. ծնված Լևոն Գասպարյանը, տեղում մահացել է, իսկ «Լենդ Ռովեր»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:










