Դավութօղլուի դեմ բողոքող ցուցարարներին թուրք ոստիկաններն արցունքաբեր գազով են ցրել

16:00 • 24.11.14

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին Թունջելի քաղաքում ցույցերով են դիմավորել:

 

Ինչպես տեղեկացնում է «Ջումհուրիյեթ» թերթի կայքը, ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, ինչի հետևանքով տուժել են նաև հարակից դպրոցի աշակերտները:

 

Դավութօղլուն Թունջելի է հասել ռազմական ուղղաթիռների ուղեկցությամբ և անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում:

 

Մոտ 300 հոգանոց ցուցարարների խումբն ընդդեմ Դավութօղլուի կարգախոսներ է հնչեցրել և ցանկացել է քայլերթ իրականացնել, սակայն հանդիպել է ոստիկանների դիմադրությանը:

 

Ցուցարարները թույլ չեն տվել Դավութօղլուին մտնել քաղաքապետարանի շենք, ինչից հետո էլ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:

 

Դրանից հետո ցուցարարները ցրվել են, սակայն որոշ ժամանակ անց դարձյալ հավաքվել են:

Դավութօղլուի անվտանգությունն ապահովել է մոտ 1500 ոստիկան: