«Օրենքով գող» Գևորգ Գրիգորյանը Ռուսաստանում դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման

08:54 • 24.11.14

Ռուսաստանի Դաշնության մեջ մտնող Ուդմուրտիայի Հանրապետության շրջանային դատարանը 3.5 տարվա ազատազրկման է դատապարտել 33-ամյա «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանին՝ թմրանյութեր պահելու համար, գրում է Комсомольская правда-ն։


Ինչպես հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից, նրան ձերբակալել էին 2013թ. նոյեմբերին։ Դատավճիռը հայտարարելուց հետո Գրիգորյանին կալանքի տակ են առել անմիջապես դատարանի դահլիճում։


Գրիգորյանը հայտնի է «Գևորիկ Նևթեկամսկի» անունով։ Նա թագադրվել էր 2012-ին Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) կլանի կողմից, ով սպանվել էր 2013-ին Մոսկվայում։