Գյումրիում ներխուժել են տնակ և դանակով վնասելով երեխային՝ գումար հափշտակել

17:28 • 24.11.14

Ոստիկանության Կումայրիի բաժնում նոյեմբերի 24-ին, ժամը 05.00-ին մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 3.30-ի սահմաններում, թակել են իրենց տնակի դուռը` ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ։

Դրանից հետո դիմակավորված երկու քաղաքացի, տնակի դուռը կոտրելով ներս են մտել պլաստմասե շշով բենզինը լցրել իր դեմքին՝ դանակի սպառնալիքի տակ պահանջելով գումար և ոսկի, իսկ երբ ինքն օգնություն է կանչել, դանակով վնասել են 7-ամյա որդու աջ ձեռքը, հակի թելով և կպչուն ժապավենով կապել են իրենց և տնակից հափշտակել գումար, 3 բջջային հեռախոս ու նոութբուք: 

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ վնասի չափը պարզվում է: Տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: