Հելսինկիում 65-րդ անգամ բացվել է սուրբծննդյան փողոցը (լուսանկարներ)
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում Սուրբ Ծննդյան տոնից մեկ ամիս առաջ ավանդաբար բացվել է տոնական փողոցը, գրում է rosbalt.ru-ն։
Այն բացել են քաղաքապետ Յուսի Պայունեն և ֆինն Ձմեռ պապ Յոուլուպուկին։ Բացման արարողությանը հետևել է մոտ 4.000 մարդ։
Ալեքսանտերինկատու փողոցը մինչ հունվարի վերջ կզարդարեն հազարավոր լույսեր։
Առաջին անգամ ամանորյա փողոցը բացվել է 1949-ին։














