Իրանը և «վեցնյակը» պայմանավորվել են համաձայնագրի նախագիծն ամբողջությամբ պատրաստել մինչ հուլիսի 1-ը

19:25 • 24.11.14

Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» ներկայացուցիչները մտադիր են մինչ 2015-ի մարտի 1-ը ավարտել աշխատանքներն իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագրի ընդհանուր սկզբունքների շուրջ: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին երկուշաբթի հայտնել է արևմտյան աղբյուրը:


Աղբյուրի տվյալներով` մինչ հուլիսի 1-ը նախատեսվում է ամբողջությամբ համաձայնեցնել այդ համաձայնագրի բոլոր մանրամասները:


Ավելի վաղ ISNA իրանական գործակալությունը` Իրանի պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրին հղումով, հաղորդում էր, որ Թեհրանի ներկայացուցիչներն ու «վեցնյակը» որոշում են կայացրել երկարաձգել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ժամկետը:



Բանակցությունների վերջնաժամկետը, ըստ նախկին պայմանավորվածությունների, նոյեմբերի 24-ն է: Չինական ԶԼՄ-ներում էլ տեղեկություն է հայտնվել, որ այն տեղափոխվել է մինչև հուլիսի 1-ը: