Թաիլանդում խմբագիրն ազատազրկվել է՝ թագավորին «վիրավորելու» համար

16:50 • 24.11.14

Թաիլանդի ռազմական դատարանը 4,5 տարվա ազատազրկման է դատապարտել մի խմբագրի՝ երկրի թագավորին վիրավորելու համար, հայտնում է «Լենտա»-ն:

 

Thai E-News-ի Նուտա Ռունգվոնգա անունով խմբագիրը նյութ է հրապարակել, որն էլ նոր իշխանությունները համարել են թագավորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող: Չի հաստակեցվում սակայն, թե 2009-ին հրապարակված և ակտիվիստներին նվիրված հոդվածի կոնկրետ որ մասն է վիրավորանք պարունակել:

 

Հայտնի է դարձել, որ ի սկզբանե նրան ցանկացել են ազատազրկել 9 տարով, սակայն պատժաժամկետը կրճատել են՝ հաշվի առնելով, որ «խմբագիրն ընդունել է մեղքը»:

 

Թաիլանդում թագավորին վիրավորելու մասին օրենքը համարվում է ամենախիստն աշխարհում, դրա համաձայն մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում: