Ուսամա բեն Լադենի կերպարով տիկնիկը վաճառվել է մոտ 12.000 դոլարով (լուսանկարներ)
Լոս Անջելեսում կայացած Nate D. Sanders աճուրդում 11.800 դոլարով վաճառվել է «Ալ- Կաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի կերպարով տիկնիկը, որի նախնական արժեքը եղել է 2.500 դոլար, գրում է Лента-ն։
«Սատանայական աչքեր» տիկնիկը, որի բարձրությունը 30 սմ է, ստեղծվել է 2005-ին ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցների կողմից։ Այն ենթադրվում էր օգտագործել արաբական երկրներում՝ ահաբեկչի և «Ալ- Կաիդա» խմբավորման մասին երեխաներին պատմելու և «վախեցնելու» համար։
Աճուրդի կայքում նկարագրվում է, որ տիկնիկն ավանդական իսլամական սպիտակ հագուստով է և սև երկարաճիտ կոշիկներով։ Տիկնիկի հեղինակը Դոնալդ Լևինն է՝ խաղալիքներ արտադրող Hasbro ընկերության նախկին գլխավոր մենեջերը։














