Բելառուսի նախագահը ծնկի վիրահատություն է տարել

11:05 • 24.11.14

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծնկի հոդի վիրահատություն է տարել, հայտնում է БЕЛТА-ն՝ վկայակոչելով նախագահի մամուլի խոսնակին:

 

Վիրահատության պատճառը եղել է «մարզական վնասվածքը, որ ստացվել է հոքեյի պարապմունքներից մեկի ժամանակ»:

 

Վիրահատությունը պլանային է եղել, սակայն Լուկաշենկոյի խիտ գրաֆիկի պատճառով երկար ժամանակ հնարավոր չի եղել իրականացնել: Այժմ Լուկաշենկոյի վիճակը բավարար է գնահատվում: Ապաքինման համար նրան 3-4 օր կպահանջվի:

 

Հոքեյը Լուկաշենկոյի հոբբին է, նա սառույց է դուրս գալիս որպես հարձակվող՝ 1 համարի ներքո։