Ազատի երազանքն էր մասնակցել զորավարժությունների. Մայորը՝ ուղղաթիռի անձնակազմի մասին

18:27 • 24.11.14

Երևանի Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում է տեղի ունենում Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի անձնակազմի անդամների հոգեհանգստի արարողությունը: Ավիացիոն զորամասի շտաբի պետի տեղակալ, մայոր Վաչագան Ստեփանյանը, ով շփվել և ճանաչել է բոլոր երեք տղաներին, լրագրողների հետ զրույցում խոսեց նրանց մասին։

«Սերգեյը հոյակապ անձնավորություն էր` բարձր ինտելեկտով օժտված: Լեյտենանտ Սարգիս Ղազարյանը նույնպես շատ խելացի, իր գործին նվիրված մարդ էր, ավարտել է ավիացիոն ինստիտուտը կարմիր դիպլոմով, իսկ Ազատի երազանքն էր մասնակցել զորավարժությունների»,-ասաց նա։

Խոսելով հակառակորդի գործողությունների մասին՝ մայոր Ստեփանյանն ընդգծեց` հակառակորդը միշտ եղել է այն հակառակորդը, ով ունակ է եղել գիշերը կացնով հարվածել քնածին:  Նա նաև նշեց, որ իրավիճակի հետագա սրացում չի տեսնում: