Նեպալում ավտոբուսի վթարից շուրջ 50 ուղևոր է զոհվել
Նեպալում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է 47 մարդ, հայտնում է lenta.ru-ն։
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին Նեպալի լեռնային Ջայարկոտ շրջանում։ Վարորդը կորցրել է վերահսկողությունը, և ավտոբուսն ընկել է Բերի գետը։
10 ուղևորի հաջողվել է փրկվել։ Նախկինում հաղորդվում էր 24 զոհի մասին, նոր զոհերը հայտնաբերվել են ավտոբուսը ջրից հանելուց հետո։
Նեպալի ճանապարհների մեծ մասը Հիմալայան լեռնաշղթայով են անցնում և համարվում են Ասիայի ամենավտանգավոր ճանապարհներից։










