Վրաստանի դատախազությունը փնտրում է Սաակաշվիլիի 2008թ.-ի հանդիպումների տեսագրությունները

17:40 • 24.11.14

Վրաստանում ավարտվել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անձնական օպերատորի հարցաքննությունը:

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, Թամազ Շավշիշվիլին դատախազությունից հեռացել է առանց մեկնաբանության:

 

Փաստաբան Օթար Կախիձեի խոսքով՝ օպերատորը պատասխանել է քննության հարցերին, որոնք կապ ունեն 2008թ.-ին Վրաստանում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում միջազգային հումանիտար իրավունքի խախտումների և ցեղասպանության փաստերի հետ:

 

«Քննիչներին հետաքրքրում էր, թե որտեղ են պահվում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սակաշվիլիի հանդիպումների տեսաձայնագրությունները, որոնք արվել են 2008թ.-ին և նրա հրապարակային հայտարարությունները»,-ասել է Կախիձեն: