Գերմանիայում Սնոուդենին Շտուտգարտի խաղաղության մրցանակ են շնորհել
Գերմանիայում ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին Շտուտգարտի խաղաղության մրցանակ են շնորհել ամերիկյան հատուկ ծառայությունների գործողությունները բացահայտելու համար: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` գերմանական ԶԼՄ-ներին հղումով:
«Եթե մենք ցանկանում ենք ապրել ազատ հասարակությունում, մենք պետք է պաշտպանենք մեր իրավունքները», - հայտարարել է Սնոուդենը մրցանակի հանձնման ժամանակ:
Քանի որ Սնոուդենը հնարավորություն չունի ներկա գտնվելու միջոցառմանը, նա իր խոսքն ասել է ուղիղ եթերում տեսակապի միջոցով: Մրցանակի դրամական բաղադրիչը կազմում է 5000 եվրո:










