Թբիլիսիում էներգամատակարարումը վերականգնվել է
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում էներգամատակարարումը վերականգնվել է, տեղեկացնում է Взгляд-ը:
Արտակարգ խափանման պատճառը եղել է խոշոր էլեկտրակայաններից մեկում տեղի ունեցած վթարը:
Այսօր գիշերը Թբիլիսին մնացել էր առանց էլեկտրաէներգիայի: Խափանվել էր նաև հեռուստաաշտարակի էներգամատակարարումը: Էներգետիկայի նախարարությունից հաղորդել էին, որ փորձում են պարզել վթարի պատճառը:
Ավելի ուշ պարզվել էր, որ էլեկտրաէներգիան անջատվել է Վրաստանի զգալի մասում:










