Գաղտնի տեսախցիկը տեսագրել է, թե ինչպես է դայակը դաժանորեն ծեծում 2-ամյա աղջկան` փսխելու համար (տեսանյութ)
Ուգանդայում դայակը կալանքի տակ է առնվել, երբ ոստիկանությանն են հանձնել տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է կինը դաժան հարվածներ հասցնում 2-ամյա աղջկան՝ ուտելուց հետո փսխելու համար:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` Ջոլի անունով 22-ամյա դայակը ձերբակալվել է, երբ երեխայի հայրը` Էրիկ Կամանզին, բացահայտել է նրա դաժան վերաբերմունքը դստեր նկատմամբ:
Երեխային հանգստացնելու և խնամելու փոխարեն դայակը նրան նետում է հատակին և անխնա հարվածում ու ոտքով կանգնում երեխայի մեջքին:
Սկզբում հաղորդվում էր, որ 2-ամյա Անելան մահացել է ծեծի արդյունքում, սակայն ոստիկանները հայտնել են, որ նա ողջ է և վերականգնվում է վնասվածքներից:
Կամանզին այնուհետև ծեծի է ենթարկել դայակին, որի համար նրան ձերբակալել են` ըստ կնոջ բողոքի:
Զգուշացում. տեսանյութը կարող է դաժան կամ տհաճ թվալ:













