Շարունակելու ենք զոհված օդաչուների կիսատ թողած գործը. Սեյրան Օհանյան (լուսանկարներ, տեսանյութեր)
16.30
Շարունակելու ենք զոհված օդաչուների կիսատ թողած գործը. Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մինչ ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի անձնակազմի անդամների հուղարկավորությունը, ելույթ ունեցավ՝ նշելով, որ շարունակելու են զոհված օդաչուների կիսատ թողած գործը:
«Հակառակորդն այսօր հատուցում է իր բոլոր անհեռատես քայլերի համար ու իր ժողովորդին դեռ պետք է պատասխան տա այս տարվա օգոստոսին, նոյեմբերին և իր հրահրած արցախյան հակամարտության ողջ ընթացքում սեփական բանակի մարդկային կորուստների համար, որոնք կարող էին չլինել: Սակայն հայտնի է, որ ռազմաքաղաքական ղեկավարության անմիտ քայլերի համար ժողովուրդն է վճարում: Ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, օդաչուներ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և լեյտենանտ Ազատ Սահակյանը «Միասնություն 2014» զորավարժությունների երկնքում պաշտպանեցին հայկական բանակի օգոստոսյան նվաճումները»,-ասաց նա:
Նախարարը ՊՆ-ի ողջ անձնակազմի անունից սփոփանքի խոսքեր ասաց զոհվածների, հարազատներին, մարտական ընկերներին:
«Մենք պարտավոր ենք միշտ կանգնած լինել նրանց հարազատների, որդիների կողքին: Մեր վերաբերմունքի շնորհիվ, ժամանակի ընթացքում հետագայում մեզ բոլորիս հպարտություն է բերելու նրանց անցած ճանապարհը, ինչպես այստեղ գտնվելով մենք հպարտություն ենք ապրում նրանց թափած արյամբ, որովհետև եթե նրանց գործունեությունը չլիներ, չէինք կարող ապահովել բանակի զարգացումը և ժողովրդի խաղաղ արարումը … Հավերժ փա՛ռք հերոսներին, մեր անվտանգությունն ապահովող հայկական բանակին»,-ասաց նա:
14.42
Անձնակազմի զոհված անդամները հետմահու պարգևատրվեցին «Արիության համար» մեդալով
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ուղղաթիռի անձնակազմի անդամները հետմահու պարգևատրվեցին «Արիության» մեդալով, որը տղաների հարազատներին հանձնեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը:
ՀՀ պաշտպանություն նախարար Սեյրան Օհանյանը, իր խոսքում թվարկելով ողջ տարվա ընթացքում սահմանային միջադեպերի ադրբեջանական դավադիր սադրանքները՝ Քարվաճառից մինչև օգոստոսյան դեպքեր, հայտարարեց, որ
մեր օդաչուներն իրենց կյանքով ապացուցեցին, որ մենք սխալվելու իրավունք չունենք։
14.10
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում զինվորական արարողակարգով հուղարկավորում են ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի անձնակազմի անդամներին. հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, անձնակազմի անդամներ, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին և լեյտենանտ Ազատ Սահակյանին:
Արարողությանը ներկա են ինչպես բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, այնպես էլ ՀՀ շարքային քաղաքացիներ և մտավորականներ:
Հիշեցնենք, որ երեկ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ նրանց հոգեհանգստի արարողակարգը:
Ինչպես նախապես հաղորդվել էր՝ Եռաբլուրում տեղի կունենա նաև սգո միտինգ:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Լուսանկարները՝ Panarmenian.net-ի։










