Վիվա–Սել–ՄՏՍ–ը ձեռնպահ է մնում աշխատակցի կողմից 751 մլն դրամ յուրացման գործով լրացուցիչ մեկնաբանությունից
Վիվա–Սել–ՄՏՍ ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ ընկերությունը ձեռնպահ է մնում »Ղ. Տելեկոմ» ՓԲԸ–ի աշխատակցի կողմից 751 մլն դրամ յուրացման գործով լրացուցիչ մեկնաբանությունից։
Հայտարարությունում ասվում է.
«Հայտնում ենք, որ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն ներքին ստուգումների արդյունքում հայտնաբերելով շուրջ 751 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ նյութական արժեքների կորուստ` հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն` Ընկերությունից յուրացման փաստի կապակցությամբ:
Միաժամանակ հայտնում ենք, որ, հիմք ընդունելով նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը` համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի, ընկերությունը ձեռնպահ է մնում որևէ լրացուցիչ տեղեկատվություն կամ մեկնաբանություն հրապարակելու հարցում»:










