Ամեն ինչ անելու ենք 2015-ին Կոնգրեսի կողմից հայանպաստ բանաձևի ընդունումը կանխելու համար. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի խորհրդարանում 2015 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ անդրադարձել է հաջորդ տարի Հայոց ցեղասպանության 100-ամյակին Թուրքիայի ձեռնարկելիք քայլերին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler կայքը, Չավուշօղլուն հայտարարել է, թե իրենք շարունակելու են պայքարը, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսը Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որևէ բանաձև չընդունի:
Չավուշօղլուն նշել է, որ լոբբիներն ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ և համագործակցում են նաև այլ նախարարությունների հետ:










