Սամյուել Էտո’Օն ամուսնացել է իր 4 երեխաների մոր հետ

13:03 • 25.11.14

Անգլիական «Էվերտոն» ֆուտբոլային ակումբի կամերունցի հարձակվող Սամյուել Էտո’Օն ամուսնացել է իր 4 երեխաների մոր հետ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ իտալական լրատվամիջոցներին հղումով։

 

Նրա ընտրյալի անունը Ժորժետա է։ Արարողությունը կայացել է իտալական Կապյագո-Ինտիմյանո կոմունայում։

 

Էտո’Օն «Էվերտոնում» է խաղում 2014-ի օգոստոսից։ Ավելի վաղ խաղացել է անգլիական «Չելսիում», ռուսական «Անժիում», իտալական «Ինտերում» և այլ ակումբներում։