Խաբարովսկի բնակչուհին սպանել է հաշմանդամություն ունեցող տղամարդուն ռեինկարնացիայի սեանսի ժամանակ

14:37 • 25.11.14

ՌԴ Խաբարովսկ քաղաքի բնակչուհին ռեինկարնացիայի (վերամարմնավորում) սեանսի ժամանակ ծեծելով սպանել է հաշմանդամություն ունեցող մի տղամարդու, հայտնել են Ռուսաստանի քննչական կոմիտեի շրջանային վարչությունից, գրում է gazeta.ru-ն՝ AmurMedia.ru-ին հղումով։

 

Կասկածյալը տղամարդու մարմնին և գլխին հարվածել է փայտե հաստ մահակով, որպեսզի «նրա գիտակցությունը տեղափոխի այլ մարդու մարմնի մեջ»։

 

«Հեքիմի» խոսքով՝ 63-ամյա զոհը սեփական կամքով է համաձայնել փորձին և քաջատեղյակ է եղել ծիսակատարություններին։ Ստացված վնասվածքներից տղամարդը մահացել է։

 

Հարուցվել է քրեական գործ՝ «Անձին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որը հանգեցրել է մահվան» հոդվածով, կինը ձերբակալված է։ Նշանակվել է հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն։