5-ամյա աղջիկը փորձում է բացատրել իր մայրիկին, թե ինչպես է հորթը հայտնվել իրենց տանը (տեսանյութ, լուսանկարներ)

09:31 • 03.12.14

Փենսիլվանիայում (ԱՄՆ) կինը, տուն վերադառնալով, իր տանը հորթ է հայտնաբերել։ Նա հնարավորություն է տվել իր 5-ամյա դստերը՝ Բրեանային, բացատրել, թե ինչպես է կենդանին հայտնվել տանը, ինչն էլ նա շատ հետաքրքիր ձևով փորձել է անել, գրում է Daily Mail-ը:

 

Նրա մայրը՝ Բիլի Ջո Դեքերը, նկարահանել է ընթացքը, երբ աղջիկը բացատրում է, թե ինչպես է անսպասելի հյուրը հայտնվել տանը: Նա փորձում է ասել, որ կովը ներս է մտել, երբ դուռը բաց է եղել, իսկ «ինքն այդ ժամանակ այլ կողմ է նայել»:

 

Ավելի ուշ նա ևս մեկ բացատրության փորձից հետո սկսում է շոյել կենդանուն, և հորթը հենում է գլուխը երեխային և քնում:

 

Բիլի Ջոն այս հուզիչ տեսանյութը տեղադրել է YouTube-ում, ինչից հետո այն ունեցել է 750.000-ից ավելի դիտում: Նրա խոսքով՝ հորթն իր կյանքի առաջին օրերին շատ թույլ է եղել և կենդանի մնալու շատ քիչ հավանականություն է ունեցել: Այնուամենայնիվ, փոքրիկ կովի և Բրեանայի միջև հետաքրքիր և ջերմ կապ է ստեղծվել, որն ապշեցրել է մայրիկին:

Mom Billie Jo Decker shared heartwarming video of the girl and her pet cow Izzy bonding on YouTube and the clip has already been viewed close to 750,000 times

The adorable five-year-old tries saying that the cow walked in when the door was open and she was looking the other way

Breanna checks a minor cut on her pet cow

Billie Jo said Izzy has been with them since she was just days old and Breanna has bonded with her since 

Little Breanna gets creative to explain the unexpected house guest

Breanna tries to tell her mom that Izzy walked in while she wasn't looking

Breanna settles down and the calf leans in to be cuddled before falling asleep with her head on the child's lap