Ռուսաստանում որսորդին կրակել և սպանել է նրա շունը
ՌԴ Պսկովի շրջանում հետաքննություն է անցկացվում մի տղամարդու սպանության գործով, գրում է gazeta.kz-ն։
Նշվում է, որ տղամարդը 10 ընկերների և ընտանի կենդանու հետ գնացել է որսի, սակայն այն ավարտվել է ողբերգությամբ. նրան սպանել է սեփական շունը։ Դեպքը տեղի է ունեցել Օպոչեցկի շրջանի Նովինի գյուղի մոտ։
Զոհը 53-ամյա բժիշկ է, ով ազատ ժամանակ զբաղվել է որսորդությամբ։ Մահացածի ընկերները պատմել են, որ տղամարդն իր շան հետ գտնվելիս է եղել ավտոմեքենայի մեջ, երբ հանկարծ կրակոցի ձայն է լսվել։
Նրանք մոտեցել են և տեսել, որ շան թաթն այրվածքներ է ստացել, քանի որ նա պատահաբար կանգնել է հրացանի ձգանի վրա, որը կրակել է տղամարդու ուղղությամբ։










