Եգիպտոսում 188 իսլամիստ մահապատժի է դատապարտվել

09:46 • 03.12.14

Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» շարժման 188 աջակից մահվան է դատապարտվել` 2013թ. մայրաքաղաք Կահիրեի ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա տեղի ունեցած հարձակման պատճառով:

 

Ինչպես նշում է bbc.com-ը, հարձակումը տեղի է ունեցել այն օրը, երբ երկրի անվտանգության ուժերը քանդել են իսլամիստների տեղադրած վրանները` սպանելով հարյուրավոր մարդկանց:

 

Մյուս երկրները խստորեն քննադատել են Եգիպտոսի իշխանություններին իսլամիստների դեմ նման վերաբերմունք կիրառելու համար: Աղբյուրը մանրամասնում է, որ այս միջադեպից հետո հարյուրավոր մարդիկ մահվան դատավճիռ են ստացել, սակայն դրանցից ոչ մեկը չի իրականացվել: