Չինաստանում նորապսակները 200.000 դոլար են բաժանել պատահական անցորդներին (լուսանկարներ)
Չինաստանում ամուսնացող հարուստ զույգը, հետևելով ազգային հին ավանդույթին, պատահական անցորդներին բաժանել է 200.000 դոլար:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, գումարը դրվել է կարմիր ծրարների մեջ, որոնք մի խումբ երիտասարդներ տվել են փողոցով անցնող ու հարսանիքին հետևող մարդկանց: Հայտնի է, որ ծրարներում եղել է 3-20 դոլար:

Ըստ չինական ավանդույթի՝ հարսանիքի ժամանակ կարմիր ծրարներով գումար բաժանելը հաջողության նշան է:
Պարբերականը նշում է, որ առատաձեռն զույգի անունը չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ փեսացուն միլիոնատեր է:















