Իրանը հերքել է «Իսլամական պետության» դիրքերին ԱՄՆ-ի հետ համատեղ ավիահարվածներ հասցնելու մասին լուրը
Իրանի զինված ուժերը, իրենց գործողություններն ԱՄՆ-ի հետ համակարգելով, ավիահարվածներ չեն հասցրել Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ «Ֆարս» գործակալությանը հղումով։
Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ գեներալ Մասուդ Ջազաերին։
Նման հայտարարությունը հնչեցվել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբիի արած հայտարարությունից հետո։ Նա նշել էր, որ Իրանի օդուժին պատկանող կործանիչներն ավիահարվածներ են հասցրել Իրաքի տարածքում «Իսլամական պետության» զինյալներին:










