ՌԴ-ում հարբած տղամարդը նռնակ է պայթեցրել՝ սպանելով երկու երեխայի

11:56 • 03.12.14

ՌԴ կազմի մեջ մտնող Կարաչաևո-Չերկեսիայում երկու աղջիկ զոհվել է F-1 նռնակի պայթյունի հետևանքով, ևս երկու մարդ տուժել է և տեղափոխվել հիվանդանոց, գրում է ntv.ru-ն։

 

Կարաչաևո-Չերկեսիայի գյուղերից մեկում 40-ամյա հարբած տղամարդը վիճել է տնային տնտեսուհու հետ և նռնակ պայթեցրել, որի հետևանքով կնոջ երկու՝ 11 և 3-ամյա թոռնուհիները մահացել են։

 

Վիրավորվել են նռնակ պայթեցնողը և զոհված երեխաների 51-ամյա տատիկը։

 

Այժմ հետաքննություն է ընթանում՝ պարզելու դեպքի հանգամանքները, հայտնի է միայն, որ կասկածյալը դատվածություն է ունեցել։