ՌԴ-ում շուտով կարող են աշխատել միայն իրենց մասնագիտությամբ՝ տվյալ դիպլոմի առկայության դեպքում. Коммерсантъ
Ինչպես հայտնի է դարձել kommersant.ru-ին, Ռուսաստանի պետդուման կարող է մինչև տարեվերջ մասնագիտական չափանիշների պարտադիր կիրառման վերաբերյալ ուղղումներ մտցնել Աշխատանքային օրենսգրքում, այսինքն՝ աշխատակիցների նկատմամբ կրթության մակարդակի, աշխատանքային փորձառության և ունակությունների վերաբերյալ պահանջներ:
2016 թվականից դրանց պետք է համապատասխանեն պետական հատվածի բոլոր աշխատակիցները, իսկ 2020 թվականից՝ մնացյալը: Արդեն գրանցված չափանիշները վերաբերում են այդ թվում նաև ԶԼՄ-ների աշխատակիցներին, որոնց մի մասը չի կարողանա աշխատել առանց մասնագիտական կրթության:
Այն մասին, որ մասնագիտական չափանիշները (նկարագրում են աշխատակիցների անհրաժեշտ որակավորումը) «պետք է պարտադիր դառնան պետական կազմակերպությունների համար», 2013 թվականի դեկտեմբերի 9-ին հայտարարել էր Վլադիմիր Պուտինը: 2014 թվականի հունիսին կառավարությունը Պետդումա է մտցրել Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը՝ պետական հատվածում մասնագիտական չափանիշների պարտադիր կիրառման մասին:










