Ավստրիայում լաբրադորը իր ձայնի ուժով փրկել է տիրոջ կյանքը
Ավստրիայի Զալցբուրգ թաղաքում շան կողմից տիրոջը փրկելու արտասովոր դեպք է գրանցվել: Ինչպես հայտնում է News.ru-ն՝
իր բարձր ձայնն օգտագործելով՝ նա օգնության էր կանչել, երբ զբոսնելիս տերն անսպասելիորեն վատացել էր և տապալվել գետնին:
Օգնելու, լիզելու, քաշելու մի քանի անհաջող փորձերից հետո հուսահատ շունն այնպես բարձր էր կլանչել, որ հարևանները լսել և ոստիկանություն էին զանգել: Օգնության հասած փրկարարները հազիվ են կարողացել հանգստացնել շանը՝ տիրոջը մոտենալու համար:
35-ամյա տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, նրան հաջողվել է փրկել: Շունը, սակայն, ոչ միայն օգնել է իր տիրոջը, այլև ոստիկաններին տարել նրա բնակության վայր, ինչը թույլ է տվել պարզել նրա ինքնությունը:
Շան անունն ու տիրոջ հիվանդության հետ կապված մանրամասներ հայտնի չեն:










