Պուտինը շնորհակալություն է հայտնել բոլոր ռուսներին՝ «ճակատագրական պահին աջակցության համար»
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել բոլոր ռուսներին երկրի համար ճակատագրական պահերին աջակցության և համերաշխության համար, հաղորդում է ТАСС-ը:
Պուտինը պատմական է անվանել Ղրիմի և Սևաստոպոլի միացումը Ռուսաստանին: Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքում թերակղզին անջատվել է Ուկրաինայից և միացել ՌԴ-ին։
«Ռուսաստանի համար Ղրիմն ունի մեծ քաղաքակրթական և սրբազան նշանակություն, այդպես են ռուսները դրան վերաբերելու այսուհետ և հավետ»,- ընդգծել է Պուտինը:
«Ռուսաստանը ժամանակին ցանկանում էին թողնել երկրի քանդման հարավսլավական սցենարին, ակնհայտ էր անջատողականության աջակցությունն արտասահմանից»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ria.ru-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում Դաշնային խորհրդին ուղղված ուղերձով:










