Ռուսաստանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին (լուսանկարներ)

15:58 • 04.12.14

Սանկտ Պետերբուրգում շտապօգնության ծառայությանը պատկանող մեքենան մեկ այլ մեքենայի հետ բախվելու հետևանքով վրաերթի է ենթարկել մի հետիոտնի, գրում է gazeta.spb.ru-ն։

 

Պրիմորսկի թաղամասում տեղի ունեցած վթարի վայր են ժամանել շտապօգնության մեկ այլ մեքենա և ոստիկաններ։

 

Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 11։25-ին, երբ շտապօգնության մեքենային է բախվել քաղաքացիական փոքր մեքենա, ինչի հետևանքով շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել լուսացույցին։

 

Քաղաքացիական մեքենայի վարորդին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, իսկ հետիոտնը, բարեբախտաբար, միայն թեթև վնասվածքներ է ստացել, և նրա առողջությանը վտանգ չի սպառնում։