Պատժամիջոցները մեծ խթան են արագ զարգանալու համար. Պուտին

14:23 • 04.12.14

Ռուսաստանի Դաշնությանը սպասվում են լարված ժամանակներ, բայց պատժամիջոցները և արտաքին սահմանափակումները հսկայական խթան են արագ զարգանալու համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված ուղերձում, հաղորդում է ria.ru-ն:

 

«Ռուսաստանը բաց է լինելու աշխարհի, արտաքին ներդրումների և համատեղ նախագծերի համար»,- ասել է նա:

 

Ըստ ռուս առաջնորդի՝ Ռուսաստանը ոչ մի հանգամանքներում չի պատրաստվում դադարեցնել հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ:

 

«Ռուսասատանը երբեք չի գնա ինքնամեկուսացման և թշնամիների որոնման ճանապարհով, մենք շահագրգռված ենք ինչպես Արևմուտքում, այնպես էլ Արևելքում իրավահավասար գործընկերների հարցում»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

 

ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ն և արևմտյան մի շարք երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայի հարցում նրա դիրքորոշման համար։