Կիսամերկ ավստրալացիները դուրս են եկել փողոց՝ հանուն երեխաների կրթության (լուսանկարներ)

18:01 • 05.12.14

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, հարյուրավոր տղամարդիկ և կանայք լողազգեստներով դուրս են եկել Սիդնեյում ամենամյա շքերթի, գրում է korrespondent.net-ը: Այդկերպ մերկ ավստրալացիները մասնակցել են Strut the Streets բարեգործական ակցիային, որն անցկացրել է Australian Indigenous Mentoring Experience-ը (AIME):

 

Ակցիան անց է կացվում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից դպրոցականների կրթության համար միջոցներ հավաքելու նպատակով, բայց մասնակիցները հաճախ մոռանում են կազմակերպիչների սահմանած նպատակի մասին:

 

«Strut» բայը նշանակում է հպարտ ու գոռոզ քայլվածքով քայլել: Երիտասարդությունն ակցիայի ընթացքում փորձում է առավելապես չհամապատասխանել այդ կերպարին:

 

Սիդնեյում այժմ ամառ է, օդի ջերմաստիճանը 20-27 աստիճան է:

Голые австралийцы вышли на улицы ради обучения детей