Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին

17:07 • 05.12.14

Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում Լիբանանում հայկական խաղաղապահ ստորաբաժանման տեղակայմանը և Հայաստանի ու Լիբանանի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:


Նշվել է, որ Լիբանանում հայ խաղաղապահների տեղակայումից հետո երկու երկրների միջև հարաբերությունները թևակոխել են նոր ժամանակաշրջան, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում ռազմական բնագավառում համագործակցության զարգացման համար:


Կողմերը հաստատել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների փոխայցելությունների անհրաժեշտությունը և կարևորել դրանց ընթացքում ակնկալվող քննարկումները: