Amnesty-ն վրդովված է սիրիացի փախստականներին օգնության բացակայությունից

17:49 • 05.12.14

Amnesty International միջազգային կազմակերպության իրավապաշտպանները մեղադրել են գերտերություններին սիրիացի փախստականներին օգնություն ցուցաբերելու ցանկության բացակայության համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Իրավապաշտպաններին հատկապես վրդովել է Պարսից ծոցի հարուստ երկրների անտարբերությունը, որոնք չեն ցանկացել իրենց տարածքում տեղակայել սիրիացի փախստականների համար և ոչ մի ճամբար:

 

Կազմակերպությունն ընդգծում է, որ Սիրիայից բոլոր փախստականների 95 տոկոսն ապաստան է գտել հարևան երկրներում: