«Ժառանգությունը» եռյակի շրջանակում շարունակում է գործել. Ռուբեն Հակոբյան
ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողները «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին հարցրին, թե «Ժառանգությունն» արդյո՞ք անելիք ունի եռյակում, երբ արտաքին քաղաքական հարցերում միասնական տեսակետ չունեն:
«Այս պահին հայտարարում եմ, որ «Ժառանգությունը» շարունակում է գործել եռյակի շրջանակում»,-ասաց նա և հավելեց, թե եռյակն արտաքին քաղաքականության հարցում ի սկզբանե հայտարարել է, որ չունի մասնական օրակարգ և նաև ազատ են հանրահավաքներ ձեռնարկելու իրենց գործողություններում:
«Այս ուժերի միավորվելու թիվ մեկ հարցը իշխանափոխությունն էր, իսկ հետագայում արդեն յուրաքանչյուր քաղաքական ուժ քաղաքական սպեկտորում իր տեղը կզբաղեցնի»,-ասաց նա:
Հարցին, թե եռյակը ե՞րբ է նիստ նախատեսում, պատասխանեց, թե հարցը չեն քննարկել դեռ:
«ԱԺ-ում, կրկնում եմ, շատ հագեցված, լուրջ նախագծեր էր քննարկվում, և երևի թե սա էր պատճառը»,-ասաց նա:










