Ռուսաստանը շարունակելու է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եռյակին (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) օրինակ է համարում միջազգային միջնորդության համար. տեղեկացնում է Интерфакс-ի ադրբեջանական ծառայությունը
«Համանախագահների եռյակը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում օրինակ է միջազգային միջնորդության համար», -ասել է Լավրովը Բազելում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի ընթացքում:
«Հույս ունեմ, որ մոտ ապագայում արդյունքներ են գրանցվելու», - ասել է ռուս նախարարը:
Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակելու է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին:
«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը հին, բարդ հարց է, որին մոտեցումները տարբեր են: Մենք արդեն մի քանի տարի է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ զբաղվում ենք այդ տեսակետները մոտեցնելու ուղղությամբ», -ասել է Լավրովը:










