Եղվարդի մանկապարտեզից թունավորման հետևանքով հոսպիտալացված երեխաներից 4-ը դեռևս հիվանդանոցում է
Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով հոսպիտալացված երեխաներից այս պահին շարունակում է հիվանդանոցային բուժում ստանալ 4 երեխա (2-ը` Եղվարդի Նաիրի բժշկական կենտրոնում, 2-ը` Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Շարունակվում է 36 երեխայի նկատմամբ ամբուլատոր բժշկական հսկողությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։










