Պուտինը համաձայն չէ, թե «բոլոր կողմերից» Ռուսաստանին ճնշում են
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն չէ մարդու իրավունքների հանձնակատար Էլա Պամֆիլովայի այն գնահատականի հետ, թե Ռուսաստանին «բոլոր կողմերից» ճնշում են, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ոչ ոք մեզ չի ճնշում, այլ՝ էսպես, թեթև փորձում են սեղմել»,-նշել է ՌԴ նախագահը։
Պուտինը նաև ասել է, որ չեն կարող ճնշել, այն էլ՝ բոլոր կողմերից, քանի որ «նրանց ձեռքերը կարճ են»։
Հիշեցնենք, որ Արևմուտքն ու Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման համար։










