Կան տարաձայնություններ արտաքին քաղաքական հարցերում, բայց պետք է միացյալ հրապարակ. Ր. Հովհաննիսյան

19:22 • 05.12.14

Այս տարի անհրաժեշտ է   միացյալ հրապարակով   փոխել երկիրը, չնայած եռյակը ներկայացնող ուժերի մոտ կան տարբեր պատկերացումներ թե՛  արատաքին քաղաքական , թե՛   Արցախի հարցով: Ռուբեն Հախվերդյանի երգերի կատարումը   վայելելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը , ով  նախքան այդ պատվիրեց  կատարել «Կարմիր կակաչները» երգը:


«Ժառանգության» առաջնորդը չթաքցրեց, որ Եվրասիական տնտեսական միությանն   իր գործընկերների՝ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի կողմ լինելու   դիրքորոշումը, որն արտահայտվեց ԱԺ-ում այս խմբակցությունների քվեարկությամբ,   իր համար խիստ սկզբունքային հարց է: 


«Եվ այստեղ չկա որևէ հակառուսականություն : ՀՀ անկախության  համար մեծ պատիվ ունեի  23 տարի առաջ ՄԱԿ-ի շենքում   բարձրացնել մեր դրոշը ,  ոչ նրա համար, որպեսզի   23 տարի հետ այն զիջենք»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:  Այնուամենայնիվ,  եռյակի ներսում տարաձայնությունների մասով  հավելեց՝  «չեմ կարծում, որ անհաղթարելի   խնդիր  է»:

 

Այն, ինչ կոչված է համարել եռյակ, Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է  աննախադեպ կառուցողական խորհրդարանական համագործակցություն, որը պետք է շարունակվի և խորանա:


«Սա  պետք է լինի հրապարային , հռչակագրով,   և պետք է  ներառի նոր ուժեր՝ քաղաքական և քաղաքացիական»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը ՝ ակնարկելով , որ իր ներկայացրած Հռչակագիրը ստորագրված չէ , ապա՝ նշելով. «Հանուն Հայաստանի՝ պարոն Սարգսյանը պետք է  հրաժարական տա», և  պետք է   լինեն   արտահերթ լուծումներ: Դրա համար ամեն մեկը պետք է   դուրս  գա իր եսից ու ամբիցիայից:Մանավանդ, որ ժամը մոտենում է,   հրապարակը՝   պահանջում»:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ   գոնե  նոյեմբերին  ժողովրդի հետ տեղեկատվական հավաք  պետք է   լիներ հրապարակում, ինչը   չեղավ, և  ժողովուրդը պետք է իմանա, թե իր քաղաքացիական ներկայացուցիչներն   ինչ մոտեցումներ ունեն:


Այս առումով նա զգուշացրեց , որ  «մոտեցել ենք շատ կարևոր խաչմերուկի», երբ «բոլորով պետք է ժողովրդին ասել , թե վաղն ինչ ենք անում»:


Չնայած եռյակի անդամներն  այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հավաքին չէին եկել,  դեկտեմբերի 10 –ին նա կլինի   ՀԱԿ-ի միջոցառմանը: «Որովհետև ես չունեմ նման մեթոդաբանություն, և առաջակում եմ, որ բոլորի հետ ներկա լինեն»,-հավելեց նա: