Ավստրալիայում մանկասայլակը գլորվել է երկաթգծերի վրա (տեսանյութ)
Ավստրալիայում մանկասայլակը կանգառի հարթակի թեքության պատճառով գլորվել է երկաթգծերի վրա, ընդ որում՝ երեխայի խնամակալը կանգնած է եղել սայլակի կողքին և շրջված լինելով՝ չի նկատել տեղի ունեցածը, գրում է lifenews.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել Վիկտորիա նահանգի Մելբուռն քաղաքում։ Ինչպես պարզվել է՝ սայլակի կողքին գտնվել է նրա պապիկը և իր երկու այլ թոռների հետ գնացքին սպասելիս է եղել։
Տարիքով տղամարդը կարճ ժամանակով շեղել է ուշադրությունը, որի ընթացքում սայլակը գլորվել է ուղիղ երկաթգծերի վրա։ Երբ նա նկատել է, որ սայլակը չկա, շտապել է այն դուրս բերել մինչ գնացքի մոտենալը։
Նրան օգնության են հասել այլ ուղևորներ։ Բարեբախտաբար՝ տուժածներ չկան, սակայն տեսանյութն արագորեն տարածվել է համացանցով։










